Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 21:50-ի սահմանում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները:
Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, որոնք մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Ականատեսները վկայել են, որ KIA-ն, նկատելով, որ 2 հետիոտններ փողոցն անցնում են, կանգնել եւ ճանապարհ է տվել, և այդ ժամանակ Opel-ը բախվել է KIA-ին։ Հետիոտնները փողոցն անցնելիս են եղել չթույլատրված հատվածով, մինչդեռ 2 մետր այն կողմ գետնանցումն էր, ասել են դեպքի ականատեսները։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



