Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում
SOCIETYԱյսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 21:50-ի սահմանում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները:
Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, որոնք մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Ականատեսները վկայել են, որ KIA-ն, նկատելով, որ 2 հետիոտններ փողոցն անցնում են, կանգնել եւ ճանապարհ է տվել, և այդ ժամանակ Opel-ը բախվել է KIA-ին։ Հետիոտնները փողոցն անցնելիս են եղել չթույլատրված հատվածով, մինչդեռ 2 մետր այն կողմ գետնանցումն էր, ասել են դեպքի ականատեսները։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



