Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞ր երկիրն է համարվում պանրի հայրենիքը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պանիրը կաթից պատրաստվող սպիտակուցաճարպային սննդամթերք է։ Այն մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է։ 

Պանրի ծագման կոնկրետ վայրը ներկայումս անհայտ է, պարզ չէ` դա տեղի է ունեցել Եվրոպայո՞ւմ, Կենտրոնական Ասիայո՞ւմ, Մերձավոր Արևելքո՞ւմ, թե՞ Սահարայում: Հայտնի է միայն, որ դա տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 8-րդ հազարամյակում, այսինքն, այն ժամանակ, երբ մարդիկ ընտելացրել են առաջին ընտանի կենդանիներին՝ այծերին, և սկսել նրանց կթել։ 

Քոչվոր ցեղերը, քշելով հոտը մի արոտից մյուսը, հաղթահարել են մեծ հեռավորություններ և, որպեսզի իրենց հետ վերցրած սննդամթերքը չփչանա, ստեղծել են դրանց պահածոյացման տարբեր եղանակներ։ Ընդ որում, կաթի մակարդման համար օգտագործել են խոտակեր կենդանիների ստամոքսի ֆերմենտները: 

Դեռևս հին հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմներում կան տեղեկություններ պանրի ստացման եղանակների մասին, իսկ հույն փիլիսոփա Արիստոտելը ամբողջությամբ է նկարագրել պանրի պատրաստման տեխնոլոգիան։ 

Այնուամենայնիվ, փաստն այն է, որ մարդիկ պանիր ստացել են դեռևս այն ժամանակ, երբ չեն եղել գրեր: Պանրի պատրաստման հետ կապված ամենահին հնագիտական գտածոն թվագրվում է մ.թ.ա. 5500 թվականին: 

Դա ներկայիս Լեհաստանի տարածքում գտնված մաղ է, որի վրա հայտնաբերվել են կաթնայուղի հետքեր: 

Իսկ ներկայիս Խորվաթիայի տարածքում հայտնաբերվել են կերամիկական անոթներ՝ ռիտոններ, որոնք մոտ 7 000 տարի առաջ օգտագործվել են կաթնաթթվային սննդամթերքի, հավանաբար հեղուկ պանիրների պահպանման համար: 

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Տակլա-Մական հնավայրում մումիաների կողքին հայտնաբերվել է անգամ պանիր, որը թվագրվել է մ.թ.ա. 1615 թվականով: Եգիպտոսի հնագիտական պեղումների ժամանակ ևս պինդ պանիրներ են հայտնաբերվել: Ըստ մի առասպելի, պանրի  առաջին բաղադրատոմսը առաջարկել է Հանան անունով մի արաբ վաճառական։ 

Երկար ճանապարհ անցնելու համար Հանանն իր սայլը մթերքով է բեռնել և չի մոռացել նաև կաթ վերցնել, որն այն ժամանակ լցվում էր ձիու կամ ոչխարի ստամոքսից պատրաստված տիկերի մեջ։ Ճանապարհին վաճառականը որոշել է հագեցնել ծարավը կաթ խմելով և շատ է զարմացել՝ տեսնելով, որ կաթով լի տիկի մեջ կաթի փոխարեն սպիտակ խիտ զանգված է:

 Հանանը փորձել է այն, և նրան շատ է դուր եկել այդ թանձրուկի համը։ Այդ մթերքի առաջացման մասին նա պատմել է իր ընկերներին, և այսպես ողջ աշխարհով տարածվել է արաբական պանիրը։ Հռոմեացիների մոտ ևս պանիրը լայն տարածում է ունեցել: 

Պանրագործությունը հիմնվել է հմտության և գիտելիքի վրա` հասնելով բարձր մակարդակի: Արդեն այդ ժամանակ հայտնի է եղել, որ պահպանման տարբեր ջերմաստիճանների ու պայմանների դեպքում կարելի է ստանալ տարբեր տեսակի պանիրներ: 

Հռոմեացիների մեծ տներն ունեցել են պանրի պատրաստման համար հատուկ խոհանոցներ և պանրի հասունացման հատուկ պահոցներ: Մեծ քաղաքներում անգամ եղել են հատուկ վայրեր, որտեղ հնարավոր է ծխեցնել պանիրը: Միջնադարյան 

Եվրոպայում քահանաներն են դարձել պանրի պատրաստման նորարարներն ու զարգացնողները: Մենք հենց նրանց ենք պարտական պանրի այսօրվա շատ տեսակների համար: Հայերը պանիր պատրաստել են դեռ հին ժամանակներից: Այն դարձել է հայերի սննդակարգի անբաժանելի մասը: 

Ամենից հայտնի տեսակներից են լոռին և չանախը: Երկուսն էլ աղի, սպիտակ պանիրներ են, որոնք պահվում են աղաջրում: Ավանդական հայկական պանիրը պատրաստվել է այծի կաթից: Այն հասունացվել և պահվել է կավե հատուկ անոթներում: 

Ստացվել է սպիտակ, փափուկ, նուրբ պանիր: Ներկայումս այծի կաթից ստացվող պանրի քանակը մեծ չէ: Կովի կաթից ստացվող պանրից զատ, Հայաստանում ավանդաբար պատրաստվել ու պատրաստվում է նաև ոչխարի պանիր:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампании