Խոշոր վթար Արագածոտնում. Nissan March-ը դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր (ֆոտո)
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզում, այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գարիկ Արշակյանը, իր վարած Nissan March մակնիշի 35 XC 944 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը եւ սահմանազատել տարածքը:
Ավտոմեքենան փրկարարների, ոստիկանների օգնությամբ դարձի է բերվել եւ քարշակի միջոցով տեղափոխվել անվտանգ վայր:



1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



