Խոշոր վթար Արագածոտնում. Nissan March-ը դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր (ֆոտո)
SOCIETYԱրագածոտնի մարզում, այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գարիկ Արշակյանը, իր վարած Nissan March մակնիշի 35 XC 944 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը եւ սահմանազատել տարածքը:
Ավտոմեքենան փրկարարների, ոստիկանների օգնությամբ դարձի է բերվել եւ քարշակի միջոցով տեղափոխվել անվտանգ վայր:



1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



