Տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն, փող հափշտակել․ նա բերման է ենթարկվել (տեսանյութ)
ВИДЕОՀունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2․45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել։
Հաղորդման հիման վրա ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները րոպեների ընթացքում պարզեցին վարորդի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը մայրաքաղաքի Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նա մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց ծալովի դանակ՝ 8 սմ երկարության շեղբով։ Դանակն առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։ Միջոցառումները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է հետաքննություն։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



