Տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն, փող հափշտակել․ նա բերման է ենթարկվել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2․45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել։
Հաղորդման հիման վրա ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները րոպեների ընթացքում պարզեցին վարորդի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը մայրաքաղաքի Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նա մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց ծալովի դանակ՝ 8 սմ երկարության շեղբով։ Դանակն առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։ Միջոցառումները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է հետաքննություն։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



