Աշտարակի խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը
ОБЩЕСТВОՈստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Պոպովի փողոցի 28-ամյա մի բնակիչ Աշտարակի խանութներից գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները կասկածվողին Երևանյան փողոցից բերման ենթարկեցին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հունվարի 2-ին նա Աշտարակ քաղաքի Պռոշյան, Տիգրան Մեծի, իսկ հունվարի 5-ին` Ներսես Աշտարակեցու փողոցներում գտնվող 4 մթերային խանութից թանկարժեք խմիչքներ է գողացել:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքերը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



