Աշտարակի խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը
SOCIETYՈստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Պոպովի փողոցի 28-ամյա մի բնակիչ Աշտարակի խանութներից գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները կասկածվողին Երևանյան փողոցից բերման ենթարկեցին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հունվարի 2-ին նա Աշտարակ քաղաքի Պռոշյան, Տիգրան Մեծի, իսկ հունվարի 5-ին` Ներսես Աշտարակեցու փողոցներում գտնվող 4 մթերային խանութից թանկարժեք խմիչքներ է գողացել:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքերը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



