Իրանը Եվրոպային զգուշացրել է խորաթափանցություն դրսեւորել՝ «ԱՄՆ-ի հանցագործության մասնակիցը չդառնալու համար»
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին արձագանքել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված Եվրոպայի ներկայացուցիչների հայտարարությանը, հաղորդում է ISNA-ն:
«Մենք չենք կարող ապավինել նրանց, ովքեր սատարում են ԱՄՆ-ին: Եվրոպան պետք է խորաթափանցություն դրսեւորի՝ ԱՄՆ-ի հանցագործության մասնակիցը չդառնալու համար: Աշխարհը հետեւում է»,- գրել է նա Twitter-ում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



