Իրանը Եվրոպային զգուշացրել է խորաթափանցություն դրսեւորել՝ «ԱՄՆ-ի հանցագործության մասնակիցը չդառնալու համար»
INTERNATIONAL NEWSԻրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին արձագանքել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված Եվրոպայի ներկայացուցիչների հայտարարությանը, հաղորդում է ISNA-ն:
«Մենք չենք կարող ապավինել նրանց, ովքեր սատարում են ԱՄՆ-ին: Եվրոպան պետք է խորաթափանցություն դրսեւորի՝ ԱՄՆ-ի հանցագործության մասնակիցը չդառնալու համար: Աշխարհը հետեւում է»,- գրել է նա Twitter-ում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



