Կարբի գյուղում բախվել են «Օպել»-ն ու «ՎԱԶ-2106»-ը. կա 3 վիրավոր (տեսանյութ)
ВИДЕОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Գառնիկ Գ., ծնված 1971 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Թադևոս Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հովհաննես Կ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

1
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»



