Կարբի գյուղում բախվել են «Օպել»-ն ու «ՎԱԶ-2106»-ը. կա 3 վիրավոր (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Գառնիկ Գ., ծնված 1971 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Թադևոս Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հովհաննես Կ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



