Ալավերդիում մահացած ամուսինների եւ նրանց երեխաների մահվան պատճառը շմոլ գազի արտահոսքն է. նոր մանրամասներ
ОБЩЕСТВОԼոռու մարզի Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում ամուսինները եւ նրանց երեխաները մահացել են շմոլ գազի արտահոսքից։
NEWS.am-ին Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մահացած ամուսիններից մեկը 1971 թվականի ծնված է, մյուսը՝ 1972 թվականին։ Մահացած երեխաներից մեկը 15 տարեկան տղան է, մյուսը՝ 14 տարեկան աղջիկը։
Քննչականից տեղեկացրին, որ բնակարանը ջեռուցվում էր գազի վառարանով։ Գազի խողովակը դուրս հանելու փոխարեն, թողնվել է պատի մեջ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսքը։
Տեղեկացանք նաեւ, որ գազի արտահոսքի վտանգի առկայության պատճառով կապարակնիքված եւ արգելված է եղել գազի վառարանի օգտագործումը։
Դիերը հայտնաբերելու ժամանակ, ոստիկանության աշխատակիցները տեսել են, որ անջատված է եղել գազի արտահոսքի դեպքում ազդանշան հնչեցնող սարքը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



