Ալավերդիում մահացած ամուսինների եւ նրանց երեխաների մահվան պատճառը շմոլ գազի արտահոսքն է. նոր մանրամասներ
SOCIETYԼոռու մարզի Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում ամուսինները եւ նրանց երեխաները մահացել են շմոլ գազի արտահոսքից։
NEWS.am-ին Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մահացած ամուսիններից մեկը 1971 թվականի ծնված է, մյուսը՝ 1972 թվականին։ Մահացած երեխաներից մեկը 15 տարեկան տղան է, մյուսը՝ 14 տարեկան աղջիկը։
Քննչականից տեղեկացրին, որ բնակարանը ջեռուցվում էր գազի վառարանով։ Գազի խողովակը դուրս հանելու փոխարեն, թողնվել է պատի մեջ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսքը։
Տեղեկացանք նաեւ, որ գազի արտահոսքի վտանգի առկայության պատճառով կապարակնիքված եւ արգելված է եղել գազի վառարանի օգտագործումը։
Դիերը հայտնաբերելու ժամանակ, ոստիկանության աշխատակիցները տեսել են, որ անջատված է եղել գազի արտահոսքի դեպքում ազդանշան հնչեցնող սարքը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



