Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել 6 ծառ
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 22-ին, ժամը 10:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Փարադայս» հյուրանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 14:40-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել 6 ծառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղից 6 և ոստիկանության Դիլիջանի բաժնի 2 աշխատակից:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



