Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել 6 ծառ
SOCIETYԴեկտեմբերի 22-ին, ժամը 10:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Փարադայս» հյուրանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 14:40-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել 6 ծառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղից 6 և ոստիկանության Դիլիջանի բաժնի 2 աշխատակից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



