Խոշոր վթար Շիրակի մարզում.տուժածներից 3-ը երեխաներ են
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 22-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Zafira» ավտոմեքենան (վարորդ Գոռ Մ. ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում: Վարորդը և ուղևորներ Մերուժան Մ.-ն (ծնված 1985 թ.), Գոռ Մ.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Արթուր (ծնված 2012 թ.) և Ռուբեն (ծնված 2009 թ.) Մ.-երը՝ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Բժիշկները Մերուժան Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



