Խոշոր վթար Շիրակի մարզում.տուժածներից 3-ը երեխաներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 22-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Zafira» ավտոմեքենան (վարորդ Գոռ Մ. ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում: Վարորդը և ուղևորներ Մերուժան Մ.-ն (ծնված 1985 թ.), Գոռ Մ.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Արթուր (ծնված 2012 թ.) և Ռուբեն (ծնված 2009 թ.) Մ.-երը՝ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Բժիշկները Մերուժան Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



