Փարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ չի անցկացվի
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ բաց կթողնեն Սուրբծննդյան պատարագը, քանի որ եկեղեցում դեռեւս շարունակվում են ապրիլի ավերիչ հրդեհից հետո վերականգնման աշխատանքները, հայտնում է BBC News-ը։
Դրա փոխարեն կեսգիշերվա Սուրբծննդյան պատարագը կանցկացվի Սեն Ժերմեն Լ՛Օկսերուա եկեղեցում, հայտնել են քաղաքի իշխանությունները։
Հեռուստաալիքը նշում է, որ տոնական ամենակարեւոր պատարագներից մեկը 200 տարի անցկացվել է հենց Նոտր Դամում։ Տաճարը միայն մեկ անգամ են փակել՝ Ֆրանսիական արյունոտ հեղափոխության ժամանակ։
Հիշեցնենք, որ 850-ամյա տաճարը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում, զգալիորեն տուժել է ավերիչ հրդեհի հետեւանքով՝ զրկվելով սրածայր աշտարակից եւ գմբեթից։
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



