Փարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ չի անցկացվի
INTERNATIONAL NEWSՓարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ բաց կթողնեն Սուրբծննդյան պատարագը, քանի որ եկեղեցում դեռեւս շարունակվում են ապրիլի ավերիչ հրդեհից հետո վերականգնման աշխատանքները, հայտնում է BBC News-ը։
Դրա փոխարեն կեսգիշերվա Սուրբծննդյան պատարագը կանցկացվի Սեն Ժերմեն Լ՛Օկսերուա եկեղեցում, հայտնել են քաղաքի իշխանությունները։
Հեռուստաալիքը նշում է, որ տոնական ամենակարեւոր պատարագներից մեկը 200 տարի անցկացվել է հենց Նոտր Դամում։ Տաճարը միայն մեկ անգամ են փակել՝ Ֆրանսիական արյունոտ հեղափոխության ժամանակ։
Հիշեցնենք, որ 850-ամյա տաճարը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում, զգալիորեն տուժել է ավերիչ հրդեհի հետեւանքով՝ զրկվելով սրածայր աշտարակից եւ գմբեթից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



