Տղամարդը դանակահարել է փեսային ու նրա ազգականին, իսկ նրանք ծեծել են աներոջը
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում մի քաղաքացու են ծեծում:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, Աղավնատուն գյուղի 54-ամյա բնակիչը խոհանոցային դանակով մեկական հարվածներ է հասցրել փեսային և նրա ազգականին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ վերջիններս ծեծի են ենթարկել 54-ամյա տղամարդուն՝ ձեռքերի հատվածներում պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 22.30-ին, 54-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



