Տղամարդը դանակահարել է փեսային ու նրա ազգականին, իսկ նրանք ծեծել են աներոջը
SOCIETYԴեկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում մի քաղաքացու են ծեծում:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, Աղավնատուն գյուղի 54-ամյա բնակիչը խոհանոցային դանակով մեկական հարվածներ է հասցրել փեսային և նրա ազգականին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ վերջիններս ծեծի են ենթարկել 54-ամյա տղամարդուն՝ ձեռքերի հատվածներում պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 22.30-ին, 54-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



