«Ինտերի» գլխավոր տնօրեն․ Կարծում եմ՝ «Յուվենտուսը» դարձյալ կդառնա չեմպիոն
СПОРТՄիլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան կարծում է, որ այս մրցաշրջանում եւս Իտալիայի չեմպիոնի կոչումը կնվաճի Թուրինի «Յուվենտուսը»։
«Հիմա առաջնության ընդամենը 14-րդ շաբաթն է, եւ մենք լավ հասկանում ենք, որ շատ բարդ կլինի Կոնտեի առաջին մրցաշրջանում նվաճել տիտղոսը։
«Յուվենտուսն» ունի երկու շատ ուժեղ կազմ։ Նրանք ամեն դիրքի համար ունեն երկուական խաղացող։ Կարծում եմ՝ նրանք դարձյալ կդառնան չեմպիոն։
Ամեն դեպքում, ես խոստովանում եմ, որ չէի սպասում Անտոնիո Կոնտեի կողմից այսպիսի ազդեցություն մեր թիմի վրա»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայի առաջնության 14 տուրից հետո «Ինտերը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» հետ է 1 միավոր։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



