«Ինտերի» գլխավոր տնօրեն․ Կարծում եմ՝ «Յուվենտուսը» դարձյալ կդառնա չեմպիոն
SPORTՄիլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան կարծում է, որ այս մրցաշրջանում եւս Իտալիայի չեմպիոնի կոչումը կնվաճի Թուրինի «Յուվենտուսը»։
«Հիմա առաջնության ընդամենը 14-րդ շաբաթն է, եւ մենք լավ հասկանում ենք, որ շատ բարդ կլինի Կոնտեի առաջին մրցաշրջանում նվաճել տիտղոսը։
«Յուվենտուսն» ունի երկու շատ ուժեղ կազմ։ Նրանք ամեն դիրքի համար ունեն երկուական խաղացող։ Կարծում եմ՝ նրանք դարձյալ կդառնան չեմպիոն։
Ամեն դեպքում, ես խոստովանում եմ, որ չէի սպասում Անտոնիո Կոնտեի կողմից այսպիսի ազդեցություն մեր թիմի վրա»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայի առաջնության 14 տուրից հետո «Ինտերը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» հետ է 1 միավոր։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



