Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը
ОБЩЕСТВОՀայաստանի զինված ուժերը սահմանին լուրջ առաջխաղացում ունեն: Որոշակի ճանապարհներ, բնակավայրեր, այդ թվում գազատարը, արդեն ամբողջությամբ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո են: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Սահմանին կրակոցների նվազումը պայմանավորում եմ ոչ միայն բանակցային գործընթացով, այլև հայկական զինված ուժերի դիրքերի ամրապնդմամբ: Մեր դիվանագետ գործընկերները հստակ զգում են, որ զինված ուժերն իրենց թիկունքում կանգնած են՝ դրանով ամրապնդելով մեր դիրքերը բանակցային գործընթացում»,-ասաց Բալայանը՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։
Նախարարի տեղակալը նշեց, որ բանակի պատրաստման գործընթացը չի դադարում, ԶՈՒ-ն ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



