Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը
SOCIETYՀայաստանի զինված ուժերը սահմանին լուրջ առաջխաղացում ունեն: Որոշակի ճանապարհներ, բնակավայրեր, այդ թվում գազատարը, արդեն ամբողջությամբ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո են: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Սահմանին կրակոցների նվազումը պայմանավորում եմ ոչ միայն բանակցային գործընթացով, այլև հայկական զինված ուժերի դիրքերի ամրապնդմամբ: Մեր դիվանագետ գործընկերները հստակ զգում են, որ զինված ուժերն իրենց թիկունքում կանգնած են՝ դրանով ամրապնդելով մեր դիրքերը բանակցային գործընթացում»,-ասաց Բալայանը՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։
Նախարարի տեղակալը նշեց, որ բանակի պատրաստման գործընթացը չի դադարում, ԶՈՒ-ն ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



