Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են կեղծ համարանիշերով մեքենաներ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 29-ին ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որը շահագործվում էր հաշվառումից հանված ռուսական համարանիշերով։ Այս դեպքում ևս նախապատրաստված նյութերն ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային ստորաբաժանում՝ հետագա ընթացքը լուծելու։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



