Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են կեղծ համարանիշերով մեքենաներ
SOCIETYՆոյեմբերի 29-ին ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որը շահագործվում էր հաշվառումից հանված ռուսական համարանիշերով։ Այս դեպքում ևս նախապատրաստված նյութերն ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային ստորաբաժանում՝ հետագա ընթացքը լուծելու։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



