Մառախուղի հետևանքով «Զվարթնոց»-ում վայրէջքներ չեն իրականացվում
ОБЩЕСТВОԵրևան ժամանող չվերթները մառախուղի պատճառով չեն կայանում: Մեզ ահազանգած ուղևորների հարազատներն անհանգիստ են, տեղեկություն չունեն իրենց ժամանող հարազատներից:
«Մառախուղի պատճառով մի շարք չվերթներ կամ տեղի չեն ունենում, կամ ուշացում են: Նորմալ գործընթաց է, որը ոչ մեկից կախված չէ, և պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով: Մոսկվայից Երևան ժամանող օդանավը գնացել է Աստրախան, վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում: Քանի դեռ մառախուղ է, օդանավի հրամանատարն ինքն է որոշում կայացնում իջնի, թե՞ վերադառնա: Ժամը 07.00-ին իջել է Նովոսիբիրսկում և
հայտարարել, որ մինչև ժամը 10-ը չի վերադառնալու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:
Նա նշեց՝ քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են կապ հաստատել ավիաընկերության հայաստանյան գրասենյակի հետ:
Ստորև ներկայացնում ենք չվերթների ցանկը, որոնք ժամանել են կամ ուշանում են:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



