Մառախուղի հետևանքով «Զվարթնոց»-ում վայրէջքներ չեն իրականացվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան ժամանող չվերթները մառախուղի պատճառով չեն կայանում: Մեզ ահազանգած ուղևորների հարազատներն անհանգիստ են, տեղեկություն չունեն իրենց ժամանող հարազատներից:
«Մառախուղի պատճառով մի շարք չվերթներ կամ տեղի չեն ունենում, կամ ուշացում են: Նորմալ գործընթաց է, որը ոչ մեկից կախված չէ, և պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով: Մոսկվայից Երևան ժամանող օդանավը գնացել է Աստրախան, վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում: Քանի դեռ մառախուղ է, օդանավի հրամանատարն ինքն է որոշում կայացնում իջնի, թե՞ վերադառնա: Ժամը 07.00-ին իջել է Նովոսիբիրսկում և
հայտարարել, որ մինչև ժամը 10-ը չի վերադառնալու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:
Նա նշեց՝ քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են կապ հաստատել ավիաընկերության հայաստանյան գրասենյակի հետ:
Ստորև ներկայացնում ենք չվերթների ցանկը, որոնք ժամանել են կամ ուշանում են:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



