Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Որոշ երկր­ներ զգու­շա­վո­րու­թյուն են ցու­ցա­բե­րում». վի­զա­նե­րի ազա­տա­կա­նա­ցու­մը՝ բարդ գոր­ծըն­թաց

ИНТЕРВЬЮ

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց քաղաքագետ Նարեկ Մինասյանը կարծում է, որ այն կարևոր էր՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ 

«Այն նոր իրավական հիմք դարձավ՝ փոխարինելու գալով դեռևս 90-ականների վերջին ստորագրված երկկողմ համաձայնագրին։ Հայաստանը ԵՏՄ անդամ էր, և անորոշ էր, թե Հայաստան-ԵՄ հարաբերություններն ի՞նչ ուղիով են զարգանալու։ 

Եվ համաձայնագիրը կարևոր էր նաև այդ առումով, քանի որ արձանագրեց երկկողմ հարաբերությունների, հետաքրքրությունների այն շրջանակները և ուղղությունները, որոնցով պետք է առաջ շարժվել, քայլեր ձեռնարկել և զարգացնել հարաբերությունները։ 

Ինչպես հայտնի է՝ համաձայնագիրը ժամանակավոր կիրարկման փուլ է մտել, բայց ամբողջական կիրարկումը կսկսվի միայն այն ժամանակ, երբ ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն այն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Մինասյանը։ 

Քաղաքագետը վավերացման գործընթացը հաջող է գնահատում՝ զուգահեռներ անցկացնելով ասոցացման համաձայնագրի վավերացման այն գործընթացների հետ, որոնք եղել են Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում. «Նշված երկրներում այդ գործընթացը մոտ 2, 2,5 կամ 3 տարի է տևել։

 Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը այդքան էլ չի ձգձգվում, բացի այդ, մենք ունենք վավերացումներ մի շարք կարևոր երկրների կողմից, որոնց քայլը մեսիջ էր նաև մյուս երկրների համար։

Կարծում եմ՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում կհաջողվի հասնել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վերջնական վավերացմանը, ինչի արդյունքում կունենանք ամբողջական կիրարկում»։ 

Ինչ վերաբերում է վավերացման գործընթացում Հայաստանի դերին՝ Ն. Մինասյանը շեշտեց. «Խնդիրը պետք է դիտարկել հետևյալ կերպ. 

եթե չեմ սխալվում՝ կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դիտարկվում է որպես կարևոր գործոն՝ Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման համատեքստում։ ՀՀ-ն կարևորում է տվյալ համաձայնագրի լիարժեք կյանքի կոչումը և, բնականաբար, շահագրգռված է լիարժեք վավերացմամբ։ 

Իսկ ինչ վերաբերում է վավերացման գործընթացին, այստեղ պետք է հստակ պատկերացնել այն, որ գործընթացը միայն Հայաստանից կախված չէ. վավերացման գործընթացի տևողությունը նախևառաջ պայմանավորված է ներեվրոպական օրակարգով, ինչպես նաև բոլոր անդամ երկրների խորհրդարաններում առկա օրակարգերով և տեխնիկական ընթացակարգերով։ 

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այդ գործընթացի առումով ուշացումներ չունենք, հակառակը՝ հաջող ընթացք կա»։ Նա կարևոր է համարում այն, որ հայկական կողմը, օգտագործելով իր գործիքակազմը, գործընկեր պետություններին կոչ է անում հնարավորինս արագացնել գործընթացը. 

«Թեպետ հայկական կողմի գործիքակազմը բավականին սահմանափակ է, այդուհանդերձ, պետք է փաստենք, որ վավերացման առկա դինամիկան հիմք է տալիս ենթադրել, որ հաջորդ տարի մենք արդեն կունենանք վավերացման գործընթացի ավարտ և կկարողանանք խոսել լիարժեք կիրարկման մասին։

 Ի դեպ՝ նույն համաձայնագրով մի շարք մարմիններ են ձևավորվել, որոնք պատասխանատու են համաձայնագրի կյանքի կոչման համար։ 

Ավելին, մշակվել և եվրոպական կողմի հետ համաձայնեցվել է նաև տվյալ համաձայնագրի կիրարկման ժամանակացույցը, և, ըստ եվրոպական կողմի հայտարարությունների, ամեն ինչ ժամանակացույցի համաձայն է ընթանում»։ 

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը որևէ ձևով պայմանավորված չէ Հայաստան-ԵՄ համաձայնագրով։ «Այն առանձին գործընթաց է, ունի իր հատուկ ընթացակարգերը։ 

Այդուհանդերձ, նույն համաձայնագրի կիրարկումը, Հայաստանում լայնածավալ բարեփոխումների գործընթացը բավականին կարևոր հիմքեր են վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ երկխոսության մեկնարկի տեսանկյունից։ 

Այսինքն, մինչև վիզային ռեժիմի ազատականացումը, պետք է այդ թեմայով երկխոսություն սկսվի Հայաստանի և Եվրամիության միջև։ 

Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության մեկնարկին, և կարևոր է, որ եվրոպական կողմը ևս իր համաձայնությունը տա։ 

Պաշտոնական Բրյուսելը, կարելի է ասել, ևս դրական է տրամադրված երկխոսության առումով, սակայն տվյալ գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը։ 

Այս հարցը հայկական կողմի օրակարգում է, և տարբեր հանդիպումներում արտաքին քաղաքականության պատասխանատուները հանդես են գալիս կոչերով, որպեսզի եվրոպական գործընկերները փորձեն հնարավորինս արագ տալ համաձայնությունը։ 

Սա բավականին բարդ, եվրոպական բյուրոկրատական ընթացակարգերով պայմանավորված գործընթաց է։ 

Այնուամենայնիվ, կարծես ունենք որոշակի դրական դինամիկա, որովհետև տարբեր երկրների կողմից հնչում են հայտարարություններ, որ պատրաստ են Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը մեկնարկել։ 

Այդուհանդերձ, դեռ չկա բոլոր երկրների համաձայնությունը ու, կարծես թե, որոշ երկրներ որոշակի զգուշավորություն են ցուցաբերում՝ հաշվի առնելով Արևել յան գործընկերության ծրագրի անդամ այլ երկրների, մասնավորապես, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ոչ այդքան դրական փորձը։ 

Նույն վիզային ռեժիմի ազատականացումից հետո այդ երկրներից դեպի ԵՄ երկրներ անօրինական միգրացիայի բավականին լուրջ հոսքեր սկսվեցին»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ հայկական կողմն իր ուղերձներում ընդգծում է, որ որոշում կայացնելիս ԵՄ անդամ երկրները չառաջնորդվեն մյուս երկրների փորձով, այլ հիմք ընդունեն բացառապես Հայաստանի ունեցած արդյունքներն ու փորձը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay