Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն չկա, կա ուղ­ղա­կի ինք­նա­գո­վերգ­մամբ զբաղ­վող մի խմբակ»

ИНТЕРВЬЮ

Զարգացման ծրագրի ու քաղաքականության բացակայություն, տարածաշրջանային իրավիճակից բխող հետևությունների խնդիր, սխալներն ընդունելու ու դասեր քաղելու հարց։ 

Սրանք այն բաղադրիչներն են, որոնք առանձնացրել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ նկարագրելու թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ առկա իրավիճակը։ 

Սկսելով տարածաշրջանային խնդիրներից՝ քաղաքագետը նշեց, որ հարևան Իրանում, ընդհանուր առմամբ, արդեն կայունություն է, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս երկրների մասին։ 

«Ադրբեջանին և Թուրքիային հնարավոր չէ դասել անվտանգության հիմնարար պահանջներին համապատասխանող երկրների շարքին։ Իսկ թե որքա՞ն է մեր արտաքին քաղաքականությունը համապատասխանում այն ընթացիկ իրավիճակին, որը կա տարածաշրջանում, այլ հարց է։ 

Մենք տեսնում ենք, որ «եփվող» տարածաշրջանում բավականին լարված իրավիճակ է, բայց, այդուհանդերձ, մարդիկ Վատիկանի, «միլանների» ժամանակ են գտնում։ 

Եվ որ ամենակարևորն է, այնտեղ զբաղվում են միայն անձնական գովազդով։ 

Եթե ներկայացնում ես որևէ պետություն, ապա պետք է իմանաս, որ կան դիվանագիտական առաջնահերթություններ, որոնք բխում են իրավիճակից։ 

Այդ առաջնահերթությունների լուծմամբ պետք է զբաղվել և ոչ թե աշխատել զուտ, այսպես ասած, հանդիսատեսի համար։ 

Հանդիսատեսի համար աշխատում են դերասանները, կրկեսի աշխատողները։ 

Ես չեմ հիշում, որ, օրինակ՝ նույն Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաները զբաղվեն ինքնագովազդով։ 

Ցավոք, սա է արտաքին քաղաքականությունը, որը հիշեցնում է իրավիճակ, երբ մեկը դուրս է գալիս կենտրոնական հրապարակ, սկսում սիրաշահել մարդկանց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ մեծ քաղաքականության մեջ սա անընդունելի է։ 

«Եթե նպատակի հիմքում գործով զբաղվելը լիներ, այսօրվա օրով այցերի շարան չէինք տեսնի։ Եթե գործ լիներ, մենք կտեսնեինք, որ Հայաստանի կողմից միջազգային ատյանների, երկրագնդի պետությունների առաջ դրվել է թուրքերին կարգի բերելու ոչ թե խնդրանքը, այլ պահանջը։ 

Իսկ թուրքերը Սիրիայում զբաղվում են նրանով, ինչով զբաղվել են 1915 թվականին։ 

Բայց Հայաստանի Հանրապետությունը լռում է։ Այս դեպքում ի՞նչ արտաքին քաղաքականության մասին կարելի է խոսել, երբ իրականում ոչ մի քաղաքականություն չկա»,-ընդգծեց Ս. Շաքարյանցը։ 

Քաղաքագետը վերապահումներ ունի նաև ներքին քաղաքականության առումով։ 

«Նախ՝ երբ մարդիկ խոսում են նախկին իշխանություններից, խորհուրդ եմ տալիս սկսել լևոնտերպետրոսյանական ժամանակներից։ 

Եթե չեք դատապարտում այդ ժամանակաշրջանը, անիմաստ է դատապարտել հետագա իշխանավորներին։ Խոսքը 90-ականներից սկսելու մասին է։ 

Եթե ասում ենք՝ «մեզ թալանել են», ապա հիշենք 90-ականների թալանը, երբ խոշոր գործարանները թալանվում էին, հաստոցները ջարդոն էին դառնում։ Երբ սկսում են միայն վերջին ժամանակահատվածից, ես հասկանում եմ, որ այդ մարդիկ միտումնավոր որոշել են չհիշել, թե ինչ է եղել 90-ականներին։ 

Խնդիրն այն է, որ անհեռատես մարդիկ պարզապես անձնական ատելություն ունեն, որը տարիներով պահել են և հիմա դուրս են հանել։ 

Սա նորմալ չէ։ Երևույթի դեմ արտահայտվելու համար սկզբից է պետք գալ։ Ժողովուրդը ասում է, չէ՞, ձուկը միշտ գլխից է փտում։ 

Բայց փտած գլուխը թողնում են ու ասում՝ պոչն էլ է սկսել փտել։ Եթե գլուխը «կտրված» չէ, վաղ թե ուշ ամբողջ պետական մարմինը փտած կլինի։ 

Հիմա նման խնդիր դրված չէ, ինչը նշանակում է, որ անգամ ներքին քաղաքականություն չկա, կա ուղղակի ինքնագովերգմամբ զբաղվող մի խմբակ»,-ասաց Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ նման իրավիճակների բազմիցս ենք ականատես եղել։

«Նույն ՀՀՇ-իզմ-ն է։ Նրբերանգները փոխվել են, բայց էությունը, կարծես թե, չի փոխվում։ 

Այնպես որ, դժվար է ասել, որ ներքին քաղաքականություն կա։ Այդ բացն իրականում լրացվում է տարբեր կարգի շոուներով։ 

Պետք է Միլան թռչել՝ շոուն սարքում են, ընդ որում, նորմալ դեպքերում ոչ ոք չէր թողնի, որ եկեղեցում հարցազրույց ու բանավեճ սկսվի։ 

Կարող եմ շարունակել, խոսել երևույթի անթույլատրելիության մասին, բայց, ըստ էության, այդ առումով ամեն ինչ հասկանալի է։ 

Շոու կազմակերպելու համար պետք է գնալ ու աշխատել հեռուստատեսությունում, ժամանցի վայրերում։ 

Դրա համար շատ վայրեր կան, բայց քաղաքականությունն ուրիշ ոլորտ է։ Եթե մարդիկ դա չեն հասկանում, ապա իրենց ընդհանրապես չպետք է տեղ տրվի որևէ քաղաքականության մեջ՝ լինի թե՛ ներքին, թե՛ արտաքին»,-հավելեց քաղաքագետը։

 Սերգեյ Շաքարյանցը մի շարք զուգահեռներ է անցկացնում՝ ցույց տալու, թե ինչն է կարևոր ուղղությունների ու անելիքների գծագրման ճանապարհին։ 

«Համեմատության մեջ դնենք լուրջ պետություններին՝ խոսելով այն մասին, թե ինչ քայլեր են անում, որ պլանավորեն իրենց երկրների ապագան, բնակչության կենսամակարդակը, տնտեսական զարգացումը։ 

Չինաստանում մտածում են, թե ինչ պետք է արվի 7-8 տարվա կտրվածքով, Իրանում մտածում են տվյալ կառավարության ժամանակահատվածի կտրվածքով։ 

Տեսնում են, թե կոնկրետ ժամկետներում, ըստ պլանավորումների, ինչ պետք է արվի։ Եթե ասել են, որ ոչ նավթային ապրանքների արտահանումը պետք է աճի, ուրեմն պետությունն աշխատում է այդ ուղղությամբ։

Քանի որ խոսեցինք օրինակներից, նշեմ, որ Հայաստանի իրավիճակը ինչ-որ առումով համեմատելի է Սերբիայի Հանրապետության հետ։ 

Հողերի, ինչպես նաև պատմական արդարության հարցեր կան։ 

Տվյալ կառավարության պլանի մեջ միջոցառումների մի ամբողջ ցուցակ է նվիրվում այդ խնդրին ու հետևողականություն է դրսևորվում այդ առումով։ 

Նման գործերը պլանավորվում են ըստ կարողությունների։ 

Ֆանտաստիկ նպատակներ դնելու պարագայում դժվար կհասնես դրանց։

 Իրատեսական քայլերի ծրագիր է պետք, ինչը Հայաստանը չունի։ Այսօրվա կառավարությունը ոչ մի ծրագիր, ինչպես նաև պլան չունի։ 

Եվ եթե չես աշխատում ըստ նախնական պլանի, դու ի սկզբանե տապալված ես, մանավանդ՝ պետական գործերում։ Նպատակը խոսելը չպետք է լինի, և խոսելով հնարավոր չէ պետություն հզորացնել»,-ասաց մեր զրուցակիցը։ Ս. Շաքարյանցը շեշտեց՝ երկարաժամկետ պլաններ կազմելուց առաջ պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնել։ 

«Երկարաժամկետ ծրագրեր կարող է կազմել այն կառավարությունը, որը համոզված է, թե իրավունք ունի մոտ հարյուրամյակ մնալ իշխանության գլխին։ 

Հայաստանն այդ երկիրը չի, սա ԽՍՀՄ կոմկուսը չէ, և տարբերությունը զգալի է։ 

Եթե քեզ ընտրել են չորս կամ հինգ տարվա համար, դու հնարավորություն ունես ներկայանալու հենց այդ ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրով, որովհետև չունես երաշխիք, որ վաղը չէ մյուս օրը քո իշխանությունը հավերժանալու է։ 

Կարևոր է նաև գիտակցել, որ Աստված չես։ 

Բայց մարդիկ սա չեն հասկանում, այդ հանգամանքի հետ հաշվի չեն նստում։ Մի օրինակ ընդամենը բերեմ։ 

Միայն կրթության ոլորտում առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ տապալված կառավարություն է։ ԿԳՄՍ առաջարկությունները չեն անցնում, այսպես ասած, չեն ուտվում։ Ասում են՝ փոխե՛ք, բայց չեն փոխում։ 

Բայց այդպես չի լինի։ Մանավանդ, երբ խոսքը հայոց պատմության, հայոց լեզվի հարցերի մասին է։ Առհասարակ սխալից հրաժարվելու, սխալը խոստովանելու ցանկություն չկա։ 

Այն մարդիկ, որոնք կարծում են, թե հավերժ են, նոր «Աստվածաշունչ» են գրելու ազգի համար, պետք է մի քիչ մտածեն։ 

Պետք է մտածեն հատկապես այն մասով, որ այդ «Նոր կտակարանը» ոչ ոք չի ընդունի։ 

Մարդիկ պետք է իրենց մտածելակերպը փոխեն։ Երբ որ այդ փոփոխությունը լինի, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իմաստավորված խոսել՝ քաղաքականություն կա՞, թե՞ ոչ։ Պիտի դաս քաղելու ունակություն լինի՝ հասկանալով ժամանակի, իրադարձությունների էությունը։ 

Բայց տվյալ կառավարությունը նման ունակություններից զուրկ է, այդ պատճառով չունեն քաղաքականություն, պլան, երկրի զարգացման ծրագիր։ 

Միակ խնդիրը, երևի, ժամանակ ձգելն է, և որքան հնարավոր է ապահովել կիսաքաոտիկ իրավիճակի շարունակությունը Հայաստանում։ 

Սա երևի իրենց շատ ձեռնտու է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ժամանակը մի պահի կսկսի իրենց դեմ աշխատել։ 

«Կարևոր է, որ ժամանակի խնդիրը գիտակցեն նաև նրանք, ովքեր որոշեցին, որ իրենք ամենափրկիչ են»,-եզրափակեց Ս. Շաքարյանցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay