Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն չկա, կա ուղ­ղա­կի ինք­նա­գո­վերգ­մամբ զբաղ­վող մի խմբակ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զարգացման ծրագրի ու քաղաքականության բացակայություն, տարածաշրջանային իրավիճակից բխող հետևությունների խնդիր, սխալներն ընդունելու ու դասեր քաղելու հարց։ 

Սրանք այն բաղադրիչներն են, որոնք առանձնացրել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ նկարագրելու թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ առկա իրավիճակը։ 

Սկսելով տարածաշրջանային խնդիրներից՝ քաղաքագետը նշեց, որ հարևան Իրանում, ընդհանուր առմամբ, արդեն կայունություն է, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս երկրների մասին։ 

«Ադրբեջանին և Թուրքիային հնարավոր չէ դասել անվտանգության հիմնարար պահանջներին համապատասխանող երկրների շարքին։ Իսկ թե որքա՞ն է մեր արտաքին քաղաքականությունը համապատասխանում այն ընթացիկ իրավիճակին, որը կա տարածաշրջանում, այլ հարց է։ 

Մենք տեսնում ենք, որ «եփվող» տարածաշրջանում բավականին լարված իրավիճակ է, բայց, այդուհանդերձ, մարդիկ Վատիկանի, «միլանների» ժամանակ են գտնում։ 

Եվ որ ամենակարևորն է, այնտեղ զբաղվում են միայն անձնական գովազդով։ 

Եթե ներկայացնում ես որևէ պետություն, ապա պետք է իմանաս, որ կան դիվանագիտական առաջնահերթություններ, որոնք բխում են իրավիճակից։ 

Այդ առաջնահերթությունների լուծմամբ պետք է զբաղվել և ոչ թե աշխատել զուտ, այսպես ասած, հանդիսատեսի համար։ 

Հանդիսատեսի համար աշխատում են դերասանները, կրկեսի աշխատողները։ 

Ես չեմ հիշում, որ, օրինակ՝ նույն Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաները զբաղվեն ինքնագովազդով։ 

Ցավոք, սա է արտաքին քաղաքականությունը, որը հիշեցնում է իրավիճակ, երբ մեկը դուրս է գալիս կենտրոնական հրապարակ, սկսում սիրաշահել մարդկանց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ մեծ քաղաքականության մեջ սա անընդունելի է։ 

«Եթե նպատակի հիմքում գործով զբաղվելը լիներ, այսօրվա օրով այցերի շարան չէինք տեսնի։ Եթե գործ լիներ, մենք կտեսնեինք, որ Հայաստանի կողմից միջազգային ատյանների, երկրագնդի պետությունների առաջ դրվել է թուրքերին կարգի բերելու ոչ թե խնդրանքը, այլ պահանջը։ 

Իսկ թուրքերը Սիրիայում զբաղվում են նրանով, ինչով զբաղվել են 1915 թվականին։ 

Բայց Հայաստանի Հանրապետությունը լռում է։ Այս դեպքում ի՞նչ արտաքին քաղաքականության մասին կարելի է խոսել, երբ իրականում ոչ մի քաղաքականություն չկա»,-ընդգծեց Ս. Շաքարյանցը։ 

Քաղաքագետը վերապահումներ ունի նաև ներքին քաղաքականության առումով։ 

«Նախ՝ երբ մարդիկ խոսում են նախկին իշխանություններից, խորհուրդ եմ տալիս սկսել լևոնտերպետրոսյանական ժամանակներից։ 

Եթե չեք դատապարտում այդ ժամանակաշրջանը, անիմաստ է դատապարտել հետագա իշխանավորներին։ Խոսքը 90-ականներից սկսելու մասին է։ 

Եթե ասում ենք՝ «մեզ թալանել են», ապա հիշենք 90-ականների թալանը, երբ խոշոր գործարանները թալանվում էին, հաստոցները ջարդոն էին դառնում։ Երբ սկսում են միայն վերջին ժամանակահատվածից, ես հասկանում եմ, որ այդ մարդիկ միտումնավոր որոշել են չհիշել, թե ինչ է եղել 90-ականներին։ 

Խնդիրն այն է, որ անհեռատես մարդիկ պարզապես անձնական ատելություն ունեն, որը տարիներով պահել են և հիմա դուրս են հանել։ 

Սա նորմալ չէ։ Երևույթի դեմ արտահայտվելու համար սկզբից է պետք գալ։ Ժողովուրդը ասում է, չէ՞, ձուկը միշտ գլխից է փտում։ 

Բայց փտած գլուխը թողնում են ու ասում՝ պոչն էլ է սկսել փտել։ Եթե գլուխը «կտրված» չէ, վաղ թե ուշ ամբողջ պետական մարմինը փտած կլինի։ 

Հիմա նման խնդիր դրված չէ, ինչը նշանակում է, որ անգամ ներքին քաղաքականություն չկա, կա ուղղակի ինքնագովերգմամբ զբաղվող մի խմբակ»,-ասաց Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ նման իրավիճակների բազմիցս ենք ականատես եղել։

«Նույն ՀՀՇ-իզմ-ն է։ Նրբերանգները փոխվել են, բայց էությունը, կարծես թե, չի փոխվում։ 

Այնպես որ, դժվար է ասել, որ ներքին քաղաքականություն կա։ Այդ բացն իրականում լրացվում է տարբեր կարգի շոուներով։ 

Պետք է Միլան թռչել՝ շոուն սարքում են, ընդ որում, նորմալ դեպքերում ոչ ոք չէր թողնի, որ եկեղեցում հարցազրույց ու բանավեճ սկսվի։ 

Կարող եմ շարունակել, խոսել երևույթի անթույլատրելիության մասին, բայց, ըստ էության, այդ առումով ամեն ինչ հասկանալի է։ 

Շոու կազմակերպելու համար պետք է գնալ ու աշխատել հեռուստատեսությունում, ժամանցի վայրերում։ 

Դրա համար շատ վայրեր կան, բայց քաղաքականությունն ուրիշ ոլորտ է։ Եթե մարդիկ դա չեն հասկանում, ապա իրենց ընդհանրապես չպետք է տեղ տրվի որևէ քաղաքականության մեջ՝ լինի թե՛ ներքին, թե՛ արտաքին»,-հավելեց քաղաքագետը։

 Սերգեյ Շաքարյանցը մի շարք զուգահեռներ է անցկացնում՝ ցույց տալու, թե ինչն է կարևոր ուղղությունների ու անելիքների գծագրման ճանապարհին։ 

«Համեմատության մեջ դնենք լուրջ պետություններին՝ խոսելով այն մասին, թե ինչ քայլեր են անում, որ պլանավորեն իրենց երկրների ապագան, բնակչության կենսամակարդակը, տնտեսական զարգացումը։ 

Չինաստանում մտածում են, թե ինչ պետք է արվի 7-8 տարվա կտրվածքով, Իրանում մտածում են տվյալ կառավարության ժամանակահատվածի կտրվածքով։ 

Տեսնում են, թե կոնկրետ ժամկետներում, ըստ պլանավորումների, ինչ պետք է արվի։ Եթե ասել են, որ ոչ նավթային ապրանքների արտահանումը պետք է աճի, ուրեմն պետությունն աշխատում է այդ ուղղությամբ։

Քանի որ խոսեցինք օրինակներից, նշեմ, որ Հայաստանի իրավիճակը ինչ-որ առումով համեմատելի է Սերբիայի Հանրապետության հետ։ 

Հողերի, ինչպես նաև պատմական արդարության հարցեր կան։ 

Տվյալ կառավարության պլանի մեջ միջոցառումների մի ամբողջ ցուցակ է նվիրվում այդ խնդրին ու հետևողականություն է դրսևորվում այդ առումով։ 

Նման գործերը պլանավորվում են ըստ կարողությունների։ 

Ֆանտաստիկ նպատակներ դնելու պարագայում դժվար կհասնես դրանց։

 Իրատեսական քայլերի ծրագիր է պետք, ինչը Հայաստանը չունի։ Այսօրվա կառավարությունը ոչ մի ծրագիր, ինչպես նաև պլան չունի։ 

Եվ եթե չես աշխատում ըստ նախնական պլանի, դու ի սկզբանե տապալված ես, մանավանդ՝ պետական գործերում։ Նպատակը խոսելը չպետք է լինի, և խոսելով հնարավոր չէ պետություն հզորացնել»,-ասաց մեր զրուցակիցը։ Ս. Շաքարյանցը շեշտեց՝ երկարաժամկետ պլաններ կազմելուց առաջ պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնել։ 

«Երկարաժամկետ ծրագրեր կարող է կազմել այն կառավարությունը, որը համոզված է, թե իրավունք ունի մոտ հարյուրամյակ մնալ իշխանության գլխին։ 

Հայաստանն այդ երկիրը չի, սա ԽՍՀՄ կոմկուսը չէ, և տարբերությունը զգալի է։ 

Եթե քեզ ընտրել են չորս կամ հինգ տարվա համար, դու հնարավորություն ունես ներկայանալու հենց այդ ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրով, որովհետև չունես երաշխիք, որ վաղը չէ մյուս օրը քո իշխանությունը հավերժանալու է։ 

Կարևոր է նաև գիտակցել, որ Աստված չես։ 

Բայց մարդիկ սա չեն հասկանում, այդ հանգամանքի հետ հաշվի չեն նստում։ Մի օրինակ ընդամենը բերեմ։ 

Միայն կրթության ոլորտում առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ տապալված կառավարություն է։ ԿԳՄՍ առաջարկությունները չեն անցնում, այսպես ասած, չեն ուտվում։ Ասում են՝ փոխե՛ք, բայց չեն փոխում։ 

Բայց այդպես չի լինի։ Մանավանդ, երբ խոսքը հայոց պատմության, հայոց լեզվի հարցերի մասին է։ Առհասարակ սխալից հրաժարվելու, սխալը խոստովանելու ցանկություն չկա։ 

Այն մարդիկ, որոնք կարծում են, թե հավերժ են, նոր «Աստվածաշունչ» են գրելու ազգի համար, պետք է մի քիչ մտածեն։ 

Պետք է մտածեն հատկապես այն մասով, որ այդ «Նոր կտակարանը» ոչ ոք չի ընդունի։ 

Մարդիկ պետք է իրենց մտածելակերպը փոխեն։ Երբ որ այդ փոփոխությունը լինի, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իմաստավորված խոսել՝ քաղաքականություն կա՞, թե՞ ոչ։ Պիտի դաս քաղելու ունակություն լինի՝ հասկանալով ժամանակի, իրադարձությունների էությունը։ 

Բայց տվյալ կառավարությունը նման ունակություններից զուրկ է, այդ պատճառով չունեն քաղաքականություն, պլան, երկրի զարգացման ծրագիր։ 

Միակ խնդիրը, երևի, ժամանակ ձգելն է, և որքան հնարավոր է ապահովել կիսաքաոտիկ իրավիճակի շարունակությունը Հայաստանում։ 

Սա երևի իրենց շատ ձեռնտու է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ժամանակը մի պահի կսկսի իրենց դեմ աշխատել։ 

«Կարևոր է, որ ժամանակի խնդիրը գիտակցեն նաև նրանք, ովքեր որոշեցին, որ իրենք ամենափրկիչ են»,-եզրափակեց Ս. Շաքարյանցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ