Ծնողներն իրենց 2 տարեկան երեխային այրել են ծծմբաթթվի մեջ
ЛАЙФԱՄՆ-ի Տեխաս նահանգում ծնողներն իրենց 2 տարեկան երեխային այրել են ծծմբաթթվի մեջ: Զույգը դատապարտվել է՝ հայրը՝ 14 տարվա ազատազրկման, մայրը` 20: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Դատարանում նրանք պնդել են, թե երեխան պատահաբար է մահացել, և որ նա խեղդվել է լոգարանում, որտեղ նրան միայնակ էին թողել, սակայն իրենք որոշել էին թաքցնել փոքրիկի մահը, որից հետո են նրա մարմինն այրել ծծմբաթթվի մեջ:
Ոստիկանությունը խուզարկել է նրանց բնակարանը: Դարակում` տարայի մեջ, նրանք գտել են 2-ամյա Ռեբեկայի մարմնի մնացորդները, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե ինչի հետևանքով է մահը վրա հասել:
Նշվում է, որ զույգն ունի ևս 4 երեխա` 1-ից 11 տարեկան: Նրանք գտնվում են սոցիալական ծառայության աշխատակիցների հսկողության ներքո:
Առավել՝ այստեղ
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



