Ծնողներն իրենց 2 տարեկան երեխային այրել են ծծմբաթթվի մեջ
ԼԱՅՖԱՄՆ-ի Տեխաս նահանգում ծնողներն իրենց 2 տարեկան երեխային այրել են ծծմբաթթվի մեջ: Զույգը դատապարտվել է՝ հայրը՝ 14 տարվա ազատազրկման, մայրը` 20: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Դատարանում նրանք պնդել են, թե երեխան պատահաբար է մահացել, և որ նա խեղդվել է լոգարանում, որտեղ նրան միայնակ էին թողել, սակայն իրենք որոշել էին թաքցնել փոքրիկի մահը, որից հետո են նրա մարմինն այրել ծծմբաթթվի մեջ:
Ոստիկանությունը խուզարկել է նրանց բնակարանը: Դարակում` տարայի մեջ, նրանք գտել են 2-ամյա Ռեբեկայի մարմնի մնացորդները, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե ինչի հետևանքով է մահը վրա հասել:
Նշվում է, որ զույգն ունի ևս 4 երեխա` 1-ից 11 տարեկան: Նրանք գտնվում են սոցիալական ծառայության աշխատակիցների հսկողության ներքո:
Առավել՝ այստեղ
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



