Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին»

ИНТЕРВЬЮ

«Փաստի» զրուցակիցն է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Իշխան Կարապետյանը։ Անդրադարձել ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծին, օտարերկրյա ներդրումներին, սպասվող գնաճին։

-Պարոն Կարապետյան, 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը տարբեր փորձագետներ տարբեր կերպ են մեկնաբանում: Կխնդրեինք ներկայացնել ձեր տեսակետը, եթե հայտնի բնորոշմամբ այն բնութագրելու լինենք՝ 2020-ի բյուջեն հեղափոխակա՞ն է:

-2020 թվականի պետական բյուջեի նախագիծը երկրում գործարար ակտիվության բարձրացման, տարածքային համաչափ զարգացման, ներդրումային գրավչության և ընդհանուր առմամբ հեռանկարային տնտեսական զարգացման առումով չի արտացոլում որևէ դրական ակնկալիք: 

Այն 2019 թվականին ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագրի տրամաբանական շարունակությունն է: 

Կարծում եմ՝ սա սպասելի էր, քանի որ մինչ օրս կառավարությունը չունի երկրի տնտեսական զարգացումը և բնակչության ակնկալիքներին համապատասխան եկամուտների աճն ու բարեկեցությունն ապահովելու համար հստակ պատկերացում: 

2020 թվականի պետական բյուջեի նախագծում առավելապես շեշտադրում է կատարվել սոցիալական ոլորտին և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնք կարող են ապահովել կարճաժամկետ և ոչ շոշափելի արդյունք: 

Ավելին, նպատակադրվել է 4,9% տնտեսական աճի ապահովումը, և տեսանելի իրականության մեջ բացակայում են այնպիսի տնտեսական ծրագրեր, օրենսդրական փոփոխություններ և ռեֆորմներ, որոնք կարող էին 2020 թվականին և հետագա տարիներին նպաստել ՀՆԱ-ի աճին, հետևապես` բնակչության բարեկեցության և կյանքի որակի բարելավմանը:

 Հատկանշական է, որ կառավարությունն այս ամենի հետ մեկտեղ կանխատեսել է հարկային եկամուտների աճ: 

Այստեղ կարելի է ընդգծել այն, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով, մասնավորապես համահարթ եկամտահարկի անցման և շահութահարկի 2%-ային կետով նվազման դեպքում բյուջեն տարեկան կտրվածքով կորցնելու է շուրջ 40 միլիարդ դրամ, իսկ հարկային եկամուտների աճը պահանջում է լրացնել այդ բացը, այդ թվում` նաև վարչարարության խստացման, անուղղակի հարկերի բարձրացման և գույքահարկի առավել պրոգրեսիվ համակարգի ներդրման միջոցով՝ հարկային բեռն, ըստ էության, փոխանցելով հասարակության բոլոր խմբերին:

- Ձեր դիտարկմամբ՝ կա՞ն ոլորտներ, որոնք առավել շատ ֆինանսավորում են ստացել, մինչդեռ որոշների ֆինանսավորումը նվազել է:

-Ինչպես և նախորդ տարիներին, ամենամեծ մասնաբաժինը՝ ծախսերի շուրջ 26%-ը, բաժին է ընկնելու սոցիալական պաշտպանությանը՝ 489,5 մլրդ դրամ։ 

Հաջորդ ծախսային ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, իսկ երրորդ տեղում պաշտպանության ոլորտն է, որին նախատեսված է հատկացնել 310,5 մլրդ դրամ։ 

Ուշագրավ է նկատել, որ ընդլայնվող բյուջեում 2019 թվականի համեմատ պաշտպանությանն ուղղվող ծախսերը նվազելու են շուրջ 3 մլրդ դրամով։ 

Կարելի է առանձնացնել այն, որ տրանսպորտի և ճանապարհաշինարարությանը հատկացվող ծախսերն աճելու են շուրջ 85 միլիարդ դրամով կամ 130%-ով: 

Սակայն, ականատես լինելով կառավարության ներկայիս զսպողական ծախսային քաղաքականությանը, հատկապես կապիտալ ծախսերի մասով, փաստեմ, որ սրանք պարզապես թվեր են, որոնց իրականացման մեխանիզմները հստակ նախանշված չեն: 

Բավական է նշել, որ միայն այս տարվա առաջին 9 ամիսներին պետական բյուջեի պլանով նախատեսված ընդհանուր կապիտալ ծախսերը թերակատարվել են 112 միլիարդ դրամով կամ 60%-ով՝ ուղղակի արգելակելով տնտեսության հետագա աճը: 

Իրականացվող տնտեսական քաղաքականությունն աչքաթող է անում երկրում ՓՄՁ զարգացումը, հեռավոր և սահմանամերձ շրջաններում սեփական գործը սկսելու ցանկություն ունեցողների համար ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացումը:

 Այսօր այն կառույցը, որը զբաղվում է ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրեր իրականացնելով, անվանափոխվել է, մարզային գրասենյակները փակվել են, իսկ պետական բյուջեից հատկացվող միջոցները ուղղվում են միայն պահպանման ծախսերին: 

-Իշխանությունների նախանշած տնտեսական հեղափոխությանը պետք է նպաստեին օտարերկրյա ներդրումները: Ի՞նչ պատկեր ունենք այդ առումով:

-Դեռևս հրապարակված չեն առաջին 9 ամիսների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, սակայն առաջին կիսամյակի տվյալներն ամենևին էլ հուսադրող չեն: 

Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, ինչը ստացումների և մարումների տարբերությունն է, կրճատվել են շուրջ 5 անգամ՝ կազմելով 7,8 միլիարդ դրամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են 16%-ով:

Ներդրողների համար, ի թիվս այլ գործոնների, կարևոր են կայուն և կանխատեսելի իրավատնտեսական կարգավորումները և ներդրողների իրավունքների և մասնավոր սեփականության անձեռնմխելիության պաշտպանությունը: 

Ցավալի է նաև արձանագրել, որ Doing Business 2020 զեկույցում 190 երկրների շարքում Հայաստանը 47-րդ տեղում է՝ 6 կետով վատթարացնելով 2019 թվականին զբաղեցրած դիրքը:

-2020 թվականի հունվարի 1-ից սպասվում է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների գնաճ: Արդյո՞ք այս պարագայում կառավարությունը պետք է առավելապես խրախուսի տեղական արտադրանքի աճը և դրա ձեռքբերումը քաղաքացիների կողմից:

-2020 թվականին ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում մի շարք պարենային ապրանքների վրա: 

Օրինակ` սառեցված հավի մսի պարագայում 2019 թվականի 22% դրույքաչափի փոխարեն 2020 թվականին կիրառվելու է 25% դրույքաչափ, 2021 թվականին՝ 50%, իսկ տավարի մսի դեպքում` 15%, 2019 թվականի 12.5%-ի փոխարեն:

Մյուս կողմից՝ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կախված են լինելու նրանից, թե ՀՀ ներմուծվող ապրանքը ԵԱՏՄ առանձնաշնորհումների միասնական համակարգի մեջ ներառված է, թե ոչ: 

Այդ դեպքում զարգացող և առավել թույլ զարգացած երկրներին ԵԱՏՄ-ն կարող է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ: 

Հետևաբար, զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ կկիրառվեն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների (ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75%-ի չափով, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ` ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր: 

Իսկ թանկացումներն ինքնին կախված են լինելու նրանից, թե որ երկրի ծագման ապրանքն է ներմուծվելու ՀՀ: 

Կառավարությունը, տեղական արտադրությանը խթանելով, չի կարող հանգեցնել նրան, որ ՀՀ տեղական արտադրանքի գներն առնվազն հավասար լինեն ներմուծվող ապրանքների գներին, քանի որ փոքր շուկայի դեպքում մասշտաբի էֆեկտ և ավելի ցածր ինքնարժեք կարելի է ապահովել միայն ավելի մեծ ծավալների դեպքում: 

Իսկ բարձր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի դեպքում ՀՀ սպառողն ինքն է որոշելու` գրեթե նույն գների դեպքում ընտրել տեղակա՞նը, թե՞ այլ երկրի ծագման ապրանքները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay