Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Իշխան Կարապետյանը։ Անդրադարձել ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծին, օտարերկրյա ներդրումներին, սպասվող գնաճին։

-Պարոն Կարապետյան, 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը տարբեր փորձագետներ տարբեր կերպ են մեկնաբանում: Կխնդրեինք ներկայացնել ձեր տեսակետը, եթե հայտնի բնորոշմամբ այն բնութագրելու լինենք՝ 2020-ի բյուջեն հեղափոխակա՞ն է:

-2020 թվականի պետական բյուջեի նախագիծը երկրում գործարար ակտիվության բարձրացման, տարածքային համաչափ զարգացման, ներդրումային գրավչության և ընդհանուր առմամբ հեռանկարային տնտեսական զարգացման առումով չի արտացոլում որևէ դրական ակնկալիք: 

Այն 2019 թվականին ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագրի տրամաբանական շարունակությունն է: 

Կարծում եմ՝ սա սպասելի էր, քանի որ մինչ օրս կառավարությունը չունի երկրի տնտեսական զարգացումը և բնակչության ակնկալիքներին համապատասխան եկամուտների աճն ու բարեկեցությունն ապահովելու համար հստակ պատկերացում: 

2020 թվականի պետական բյուջեի նախագծում առավելապես շեշտադրում է կատարվել սոցիալական ոլորտին և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնք կարող են ապահովել կարճաժամկետ և ոչ շոշափելի արդյունք: 

Ավելին, նպատակադրվել է 4,9% տնտեսական աճի ապահովումը, և տեսանելի իրականության մեջ բացակայում են այնպիսի տնտեսական ծրագրեր, օրենսդրական փոփոխություններ և ռեֆորմներ, որոնք կարող էին 2020 թվականին և հետագա տարիներին նպաստել ՀՆԱ-ի աճին, հետևապես` բնակչության բարեկեցության և կյանքի որակի բարելավմանը:

 Հատկանշական է, որ կառավարությունն այս ամենի հետ մեկտեղ կանխատեսել է հարկային եկամուտների աճ: 

Այստեղ կարելի է ընդգծել այն, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով, մասնավորապես համահարթ եկամտահարկի անցման և շահութահարկի 2%-ային կետով նվազման դեպքում բյուջեն տարեկան կտրվածքով կորցնելու է շուրջ 40 միլիարդ դրամ, իսկ հարկային եկամուտների աճը պահանջում է լրացնել այդ բացը, այդ թվում` նաև վարչարարության խստացման, անուղղակի հարկերի բարձրացման և գույքահարկի առավել պրոգրեսիվ համակարգի ներդրման միջոցով՝ հարկային բեռն, ըստ էության, փոխանցելով հասարակության բոլոր խմբերին:

- Ձեր դիտարկմամբ՝ կա՞ն ոլորտներ, որոնք առավել շատ ֆինանսավորում են ստացել, մինչդեռ որոշների ֆինանսավորումը նվազել է:

-Ինչպես և նախորդ տարիներին, ամենամեծ մասնաբաժինը՝ ծախսերի շուրջ 26%-ը, բաժին է ընկնելու սոցիալական պաշտպանությանը՝ 489,5 մլրդ դրամ։ 

Հաջորդ ծախսային ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, իսկ երրորդ տեղում պաշտպանության ոլորտն է, որին նախատեսված է հատկացնել 310,5 մլրդ դրամ։ 

Ուշագրավ է նկատել, որ ընդլայնվող բյուջեում 2019 թվականի համեմատ պաշտպանությանն ուղղվող ծախսերը նվազելու են շուրջ 3 մլրդ դրամով։ 

Կարելի է առանձնացնել այն, որ տրանսպորտի և ճանապարհաշինարարությանը հատկացվող ծախսերն աճելու են շուրջ 85 միլիարդ դրամով կամ 130%-ով: 

Սակայն, ականատես լինելով կառավարության ներկայիս զսպողական ծախսային քաղաքականությանը, հատկապես կապիտալ ծախսերի մասով, փաստեմ, որ սրանք պարզապես թվեր են, որոնց իրականացման մեխանիզմները հստակ նախանշված չեն: 

Բավական է նշել, որ միայն այս տարվա առաջին 9 ամիսներին պետական բյուջեի պլանով նախատեսված ընդհանուր կապիտալ ծախսերը թերակատարվել են 112 միլիարդ դրամով կամ 60%-ով՝ ուղղակի արգելակելով տնտեսության հետագա աճը: 

Իրականացվող տնտեսական քաղաքականությունն աչքաթող է անում երկրում ՓՄՁ զարգացումը, հեռավոր և սահմանամերձ շրջաններում սեփական գործը սկսելու ցանկություն ունեցողների համար ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացումը:

 Այսօր այն կառույցը, որը զբաղվում է ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրեր իրականացնելով, անվանափոխվել է, մարզային գրասենյակները փակվել են, իսկ պետական բյուջեից հատկացվող միջոցները ուղղվում են միայն պահպանման ծախսերին: 

-Իշխանությունների նախանշած տնտեսական հեղափոխությանը պետք է նպաստեին օտարերկրյա ներդրումները: Ի՞նչ պատկեր ունենք այդ առումով:

-Դեռևս հրապարակված չեն առաջին 9 ամիսների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, սակայն առաջին կիսամյակի տվյալներն ամենևին էլ հուսադրող չեն: 

Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, ինչը ստացումների և մարումների տարբերությունն է, կրճատվել են շուրջ 5 անգամ՝ կազմելով 7,8 միլիարդ դրամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են 16%-ով:

Ներդրողների համար, ի թիվս այլ գործոնների, կարևոր են կայուն և կանխատեսելի իրավատնտեսական կարգավորումները և ներդրողների իրավունքների և մասնավոր սեփականության անձեռնմխելիության պաշտպանությունը: 

Ցավալի է նաև արձանագրել, որ Doing Business 2020 զեկույցում 190 երկրների շարքում Հայաստանը 47-րդ տեղում է՝ 6 կետով վատթարացնելով 2019 թվականին զբաղեցրած դիրքը:

-2020 թվականի հունվարի 1-ից սպասվում է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների գնաճ: Արդյո՞ք այս պարագայում կառավարությունը պետք է առավելապես խրախուսի տեղական արտադրանքի աճը և դրա ձեռքբերումը քաղաքացիների կողմից:

-2020 թվականին ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում մի շարք պարենային ապրանքների վրա: 

Օրինակ` սառեցված հավի մսի պարագայում 2019 թվականի 22% դրույքաչափի փոխարեն 2020 թվականին կիրառվելու է 25% դրույքաչափ, 2021 թվականին՝ 50%, իսկ տավարի մսի դեպքում` 15%, 2019 թվականի 12.5%-ի փոխարեն:

Մյուս կողմից՝ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կախված են լինելու նրանից, թե ՀՀ ներմուծվող ապրանքը ԵԱՏՄ առանձնաշնորհումների միասնական համակարգի մեջ ներառված է, թե ոչ: 

Այդ դեպքում զարգացող և առավել թույլ զարգացած երկրներին ԵԱՏՄ-ն կարող է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ: 

Հետևաբար, զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ կկիրառվեն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների (ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75%-ի չափով, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ` ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր: 

Իսկ թանկացումներն ինքնին կախված են լինելու նրանից, թե որ երկրի ծագման ապրանքն է ներմուծվելու ՀՀ: 

Կառավարությունը, տեղական արտադրությանը խթանելով, չի կարող հանգեցնել նրան, որ ՀՀ տեղական արտադրանքի գներն առնվազն հավասար լինեն ներմուծվող ապրանքների գներին, քանի որ փոքր շուկայի դեպքում մասշտաբի էֆեկտ և ավելի ցածր ինքնարժեք կարելի է ապահովել միայն ավելի մեծ ծավալների դեպքում: 

Իսկ բարձր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի դեպքում ՀՀ սպառողն ինքն է որոշելու` գրեթե նույն գների դեպքում ընտրել տեղակա՞նը, թե՞ այլ երկրի ծագման ապրանքները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան