Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ
МЕЖДУНАРОДНОЕՀողատարածքների վաճառքի համար արգելքի վերացման դեմ բողոքող ֆերմերները մահացած խոզ են բերել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Ակտիվիստները կենդանու դիակը դագաղի մեջ են դրել և պլանավորում են թաղել այն Կիևի կենտրոնում գտնվող Սահմանադրության հրապարակում։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ եթե հողը վաճառելու համար արգելքը վերացվի, նրանք ստիպված կլինեն մորթել իրենց անասուններին, որպեսզի գումար հավաքեն և մրցակցեն գյուղատնտեսական խոշոր ձեռնարկությունների հետ:
«Նրանց հետաքրքրում է միայն փողը: Իսկ մեզ պետք է, որ մարդիկ ապրեն, բարգավաճեն, այգիներ ստեղծեն, դպրոցներ կառուցեն, որպեսզի երիտասարդ ընտանիքները մնան Ուկրաինայում», -ասել է Համառուսական ագրարային խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Մարտուչը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



