Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ
INTERNATIONAL NEWSՀողատարածքների վաճառքի համար արգելքի վերացման դեմ բողոքող ֆերմերները մահացած խոզ են բերել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Ակտիվիստները կենդանու դիակը դագաղի մեջ են դրել և պլանավորում են թաղել այն Կիևի կենտրոնում գտնվող Սահմանադրության հրապարակում։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ եթե հողը վաճառելու համար արգելքը վերացվի, նրանք ստիպված կլինեն մորթել իրենց անասուններին, որպեսզի գումար հավաքեն և մրցակցեն գյուղատնտեսական խոշոր ձեռնարկությունների հետ:
«Նրանց հետաքրքրում է միայն փողը: Իսկ մեզ պետք է, որ մարդիկ ապրեն, բարգավաճեն, այգիներ ստեղծեն, դպրոցներ կառուցեն, որպեսզի երիտասարդ ընտանիքները մնան Ուկրաինայում», -ասել է Համառուսական ագրարային խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Մարտուչը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



