Բրյուսելի մետրոն մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելի մետրոն, որը փակ Էր մնում Բելգիայի մայրաքաղաքում առավելագույն մակարդակի ահաբեկչական սպառնալիքի պատճառով, նոյեմբերի 25-ին մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մետրոպոլիտենի ներկայացուցիչը, երթեւեկությունն իրականացվում Է գետնուղու 69 կայարաններից 35-ում, որոնցում անվտանգությունը հսկում են երկու հարյուր ոստիկաններ: Միաժամանակ ոստիկանների ու զինվորականների մասնակցությամբ հսկողություն Է իրականացվում արտաքին պարագծով:
Դրա հետ մեկտեղ, պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բրյուսելի մետրոպոլիտենը ժամանակավորապես կգործի առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 10-ը:
Նոյեմբերի 25-ին Բրյուսելում աշխատանքն են վերսկսում նաեւ մանկապարտեզները, դպրոցները եւ բարձրագույն ուսումնական հասատությունները:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



