Բրյուսելի մետրոն մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի մետրոն, որը փակ Էր մնում Բելգիայի մայրաքաղաքում առավելագույն մակարդակի ահաբեկչական սպառնալիքի պատճառով, նոյեմբերի 25-ին մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մետրոպոլիտենի ներկայացուցիչը, երթեւեկությունն իրականացվում Է գետնուղու 69 կայարաններից 35-ում, որոնցում անվտանգությունը հսկում են երկու հարյուր ոստիկաններ: Միաժամանակ ոստիկանների ու զինվորականների մասնակցությամբ հսկողություն Է իրականացվում արտաքին պարագծով:
Դրա հետ մեկտեղ, պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բրյուսելի մետրոպոլիտենը ժամանակավորապես կգործի առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 10-ը:
Նոյեմբերի 25-ին Բրյուսելում աշխատանքն են վերսկսում նաեւ մանկապարտեզները, դպրոցները եւ բարձրագույն ուսումնական հասատությունները:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



