«Մերսեդեսն» ու «Պորշը» «դրիֆթել են» Մոնթե Մելքոնյանի փողոցում. ոստիկանությունը տեսանյութ է տարածել
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» եւ «Պորշ» մակնիշի երկու մեքենա:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթեւեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հորդորում ենք, խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



