«Մերսեդեսն» ու «Պորշը» «դրիֆթել են» Մոնթե Մելքոնյանի փողոցում. ոստիկանությունը տեսանյութ է տարածել
SOCIETYՀոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» եւ «Պորշ» մակնիշի երկու մեքենա:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթեւեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հորդորում ենք, խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



