ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հրաժարական է ներկայացրել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քեւին Մաքալինանի հրաժարականի մասին, հայտնում է Reuters-ը:
Թրամփը հայտարարել է, որ Մաքալինանին փոխարինողի անունը կհայտնի հաջորդ շաբաթ:
«Կառավարությունում երկար տարիներ աշխատելուց հետո Քեւինը հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ եւ աշխատանքի կանցնի մասնավոր հատվածում: Ես ներքին անվտանգության նոր նախարարի անունը կհայտնեմ հաջորդ շաբաթ: Կան մեծ թվով հոյակապ թեկնածուներ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Թրամփը:
Գործակալությունը հայտնում է, որ Մաքալինանը Թրամփի օրոք գերատեսչությունը ղեկավարաած չորրորդ մարդն է՝ ԱՄՆ նախագահի խնդրանքով Քիրսթեն Նիլսենի հրաժարականից հետո:
Մաքալինանը նախկինում ծառայել է ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայությունում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



