ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հրաժարական է ներկայացրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քեւին Մաքալինանի հրաժարականի մասին, հայտնում է Reuters-ը:
Թրամփը հայտարարել է, որ Մաքալինանին փոխարինողի անունը կհայտնի հաջորդ շաբաթ:
«Կառավարությունում երկար տարիներ աշխատելուց հետո Քեւինը հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ եւ աշխատանքի կանցնի մասնավոր հատվածում: Ես ներքին անվտանգության նոր նախարարի անունը կհայտնեմ հաջորդ շաբաթ: Կան մեծ թվով հոյակապ թեկնածուներ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Թրամփը:
Գործակալությունը հայտնում է, որ Մաքալինանը Թրամփի օրոք գերատեսչությունը ղեկավարաած չորրորդ մարդն է՝ ԱՄՆ նախագահի խնդրանքով Քիրսթեն Նիլսենի հրաժարականից հետո:
Մաքալինանը նախկինում ծառայել է ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայությունում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



