Ռոբերտ Քոչարյանին առավոտյան դարձյալ տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ
ПОЛИТИКАՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։
Երեկ էլ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն։
««Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»,–ասել էր նա։
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



