Ռոբերտ Քոչարյանին առավոտյան դարձյալ տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ
POLITICSՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։
Երեկ էլ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն։
««Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»,–ասել էր նա։
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



