Սիցիլիական TV-ով ելույթ ունեցող շեֆ-խոհարարին ձերբակալել են թմրանյութեր վաճառելու կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕՍիցիլիական TV-ով խոհարարական շոուներին մասնակցող շեֆ-խոհարարի Կարմելո Չիարամոնտեին ձերբակալել են թմրանյութեր վաճառելու կասկածանքով, հայտնում է BBC-ն։
Չիարամոնտեին բռնել են հանցանքի վայրում, նրա մոտ մարիխուանայի երկու խոշոր թուփ են գտել։ Բացի այդ, խոհարարի մոտ մեկ կիլոգրամ հնդկական հաշիշ է հայտնաբերվել։
Նա ոստիկաններին բացատրել է, թե նոր բույրերի փնտրտուքների մեջ է։
Խոհարարն իրեն նկարագրել է որպես «երրորդ հազարամյակի խոհանոցի համար ագրարային սննդի խորհրդատու»։
50-ամյա Չիարամոնտեն, որը Կատանիայի հյուրանոցներից մեկի շեֆ-խոհարարն է, մինչեւ դատական լսումներն ազատ է արձակվել։
Կարմելո Չիարամոնտեն հայտնի է որպես սիցիլիական խոհանոցի նուրբ գնահատող եւ Միջերկրածովյան ժողովուրդների համերի գիտակ։
Նրա հեռուստաշոուներից մեկը կոչվում է «Անբարոյական բաղադրատոմսեր եւ ուտեստներ՝ աֆրոդիզիակներ»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



