Սիցիլիական TV-ով ելույթ ունեցող շեֆ-խոհարարին ձերբակալել են թմրանյութեր վաճառելու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիցիլիական TV-ով խոհարարական շոուներին մասնակցող շեֆ-խոհարարի Կարմելո Չիարամոնտեին ձերբակալել են թմրանյութեր վաճառելու կասկածանքով, հայտնում է BBC-ն։
Չիարամոնտեին բռնել են հանցանքի վայրում, նրա մոտ մարիխուանայի երկու խոշոր թուփ են գտել։ Բացի այդ, խոհարարի մոտ մեկ կիլոգրամ հնդկական հաշիշ է հայտնաբերվել։
Նա ոստիկաններին բացատրել է, թե նոր բույրերի փնտրտուքների մեջ է։
Խոհարարն իրեն նկարագրել է որպես «երրորդ հազարամյակի խոհանոցի համար ագրարային սննդի խորհրդատու»։
50-ամյա Չիարամոնտեն, որը Կատանիայի հյուրանոցներից մեկի շեֆ-խոհարարն է, մինչեւ դատական լսումներն ազատ է արձակվել։
Կարմելո Չիարամոնտեն հայտնի է որպես սիցիլիական խոհանոցի նուրբ գնահատող եւ Միջերկրածովյան ժողովուրդների համերի գիտակ։
Նրա հեռուստաշոուներից մեկը կոչվում է «Անբարոյական բաղադրատոմսեր եւ ուտեստներ՝ աֆրոդիզիակներ»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



